կարևոր
3575 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-20 12:45

Ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան

Ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Նարեկ Մալյանին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 «Քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրահավաքից առաջ առևանգեցին ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին»,-հայտնել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Վերջինս բերման է ենթարկել։

Գրեթե միաժամանակ, բերման է ենթարկվել նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան դուրս են եկել ԱԱԾ շենքից։