23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մեր երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է առաջին հերթին այն պատճառով, որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Այս պայմաններում պետական մեքենան աշխատում է խիստ խափանումներով, պետական կառավարման համակարգը ծառայեցվում է նեղ խմբային շահերին, հակառակվողներն անկասկած պատժվել/ելու են։
Բայց սա չի կարող երկար շարունակվել, որովհետև նման իրավիճակներում հայտնված համակարգերը վաղ թե ուշ փլուզվում են։
Իշխանությունն այդ գործընթացն իր քայլերով արագացնում է, այն կարող է հավելյալ թափ հավաքել հանրային վարքագծի փոփոխությամբ պայմանավորված։
Իշխանությունը պետք է սթափ դատի ու գիտակցի իր քայլերի հետևանքները ողջ խորությամբ. ի դեպ, ասածս միայն որոշում կայացնողներին չի վերաբերվում, նաև գործիքի , կատարողի դերում գտնվողներին»։