կարևոր
649 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-20 12:14

Կատալոնիայում արդեն չորրորդ գիշերն է բողոքի ցույցերը չեն դադարում

Կատալոնիայում արդեն չորրորդ գիշերն է բողոքի ցույցերը չեն դադարում

Կատալոնիայում արդեն չորրորդ գիշերն է բողոքի ցույցերը չեն դադարում: Պահանջում են ազատ արձակել ռեփեր Պաբլո Խասելին, որին ձերբակալել են՝ իր երգերի միջոցով ահաբեկչություն խրախուսելու եւ Իսպանիայի արքայական ընտանիքն անարգելու մեղադրանքով: Անցած գիշեր Բարսելանայում ցույցերն անկարգությունների են վերածվել:

Ցուցարարներն աղբամաններ են հրկիզել, բանկեր ներխուժել, ջարդուփշուր արել խանութների ցուցափեղկերը, քարեր ու շշեր նետել ոստիկանների վրա: Քառօրյա ցույցերի ընթացքում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել, բախումների հետեւանքով կան նաեւ տուժածներ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ ռեփերի ձերբակալմամբ վտանգվել է Իսպանիայում խոսքի ազատությունը: