կարևոր
795 դիտում, 7 ամիս առաջ - 2021-02-20 01:20

Անօրինական իշխանությունների այդ բռնություններին մեր պատասխանը պետք է լինի ամենաակտիվ և զանգվածային մասնակցությունը փետրվարի 20-ի հանրահավաքին. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով ԱԱԾ-ի երեկոյան գործողություններին՝ գրում է. անօրինական իշխանությունների այդ բռնություններին մեր պատասխանը պետք է լինի ամենաակտիվ և զանգվածային մասնակցությունը փետրվարի 20-ի հանրահավաքին: 

«ՈՏՔԻ՛ ԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱծ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, Անժելա Էլիբեգովային և Գոհար Մելոյանին: Օրենքի պահանջների կոպիտ խախտումներով խուզարկություն է իրականացվել նրանց բնակարանում և աշխատասենյակում:

Այս լուրը լսելիս առաջինը, ինչը համակում է բանական ցանկացած անհատի, դա զայրութն ու էմոցիոնալ պոռթկումն է՝ իշխանություններին հասցեագրված հայոյախառն մտքերի զուգորդմամբ: Սակայն այդ էմոցիոնալ հոգեվիճակը ավելի ճնշող է դառնում այն գիակցումից, որ մեր հանրային իրականությունը, իշխանությունների ձեռամբ, թևակոխում է իրավական վակխանալիայի մի նոր փուլ:

Բացարձակապես ոչ լեգիտիմ, մեր նորագույն պատմության մեջ երբևէ ամենացածր, ես կասեի, զրոյական վարկանիշ ունեցող Կառավարության ղեկավարը, գիտակցելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրական սպառնալիք են իր մենիշխանությանը, որոշել է իր նպատակին հասնել բռնություններով և ընդիմադիրների քաղաքական հետապնդումներով:

Գործի է դրվել բռնիշխանության ռեպրեսիվ մեքենան: Եվ բոլորովին պատահական չէ, որ դատաիրավական բարեփոխումների քողի տակ իշխանությունները ձեռնամուխ են եղել, այսպես կոչված, ‹‹կալանքի դատարան›› հիմնելու գործին:

Զավեշտալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև իրավապաշտպան կոչվող միջազգային կառույցների քար լռության պայմաններում:

Ավելին, ամենևին պատահական չէ, որ այս բռնաճնշոումները տեղի են ունենում Հայրենիքի փրկության շարժման հայտարարած հանրահավաքի նախօրեին: Ակնհայտ է, որ այդ կերպ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ձևավորել հանրահավաքի մասնակիցների շրջանում: Բայց հենց այդ գործելաոճը խոսուն վկայում է, որ իշխանությունները պոթոլոգիական վախ են ապրում ժողովրդի ընդվզումից: Ուստի իշխանությունների այդ բռնություններին մեր պատասխանը պետք է լինի ամենաակտիվ և զանգվածային մասնակցությունը փետրվարի 20-ի հանրահավաքին:

Մեր սերունդները մեզ չեն ների, եթե թույլ տանք, որ այս ազգադավ իշխանությունն իր արտաքին գործընկերների աշխարահաքաղաքական անզիջում դիմակայության զոհասեղանին բերի Հայաստանի անվտանգությունը և ռազմավարական երկարաժամկետ շահերը:

Այսօր մեր ազգային անվտանգության ամենգլխավոր սպառնալիքը՝ օրվա իշխանությունն է: Եվ մենք պետք է պատրաստ լինենք այդ սպառնալիքը չեզոքացնելու տևական պայքարին:

Դե ուրմն ՈՏՔԻ՛ ԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»: