կարևոր
2161 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 23:23

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամ կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և երկւոսակցական Հայկական խմբի նախաձեռնությամբ կազմված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։

Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ Հայ Դատի Հանձնախմբի կայքում: