2438 դիտում, 2021.02.19 23:08

Ես կարող եմ 5000 պատճառ ասել, թե ինչու եմ վաղը լինելու Ազատության հրապարակում․ դրա համար պետք է ընդամենը 5000 զոհված եղբայրներիս անունները տամ. Ռուբեն Մխիթարյան

Ես կարող եմ 5000 պատճառ ասել, թե ինչու եմ վաղը լինելու Ազատության հրապարակում․ դրա համար պետք է ընդամենը 5000 զոհված եղբայրներիս անունները տամ. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես կարող եմ 5000 պատճառ ասել, թե ինչու եմ վաղը լինելու Ազատության հրապարակում: Դրա համար պետք է ընդամենը 5000 զոհված եղբայրներիս անունները տամ: Բայց այս իշխանությունը ամեն օր իջնում է ավելի ներքև, ծակելով ավելի նոր հատակներ:

ԱԱԾ-ը բերման է ենթարկվել ընկերս՝ Կարեն Բեքարյանը: Կարենը Հայաստանի եզակի, բացառիկ եւ ազնվագույն նվիրյալներից է՝ փայլուն ՄԱՐԴ ու հիանալի ՄԱՍՆԱԳԵՏ: Դա անում է մի ծառայություն, որի էլիտար ստորաբաժանմանը ռազմի դաշտից փախուստի մեջ մեղադրեց Արայիկ Հարությունյանը ու մեկը դրանցից ծպտուն չհանեց: Դուք ԱԱԾ-ը չեք, դուք վաղուց արդեն ՆՓԾ-ը եք: Ես վաղը ԿԱՐԵՆԻ տեղն էլ եմ լինելու հրապարակում: Երկիրը պիտի հականեխվի, հերիք է!!!!

15:00, Օպերա»: