388 դիտում, 2021.02.19 22:01

Խուզարկել են Արա Սաղաթելյանի աշխատասենյակը, ինչից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ․ պաշտպան

Խուզարկել են Արա Սաղաթելյանի աշխատասենյակը, ինչից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ․ պաշտպան

Փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ավարտվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի խուզարկությունը։ Նա բերման է ենթարկվել ԱԱԾ։

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է:

Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»,-գրել է նա։