Չորրորդ զորամիավորման զորամասերում փետրվարի 18-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: