կարևոր
1901 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 21:25

Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում, ԱԱԾ շենքի դիմաց եմ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը այս պահին ԱԱԾ շենքի դիմաց է։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այստեղ շտապ հավաք է իրականացվում՝ այսօր սկսված անբարո և ապօրինի ռեպրեսիների դեմ։ «Դիմակահանդեսով» բերման է ենթարկվել միջազգայնագետ Կարեն Բեքարյանը։ Իմ տեղեկություններով՝ կան այլ բերման ենթարկվածներ ևս։

Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում։

ԱԱԾ - ադրբեջանցիների անվտանգության ծառայություն»։