ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, ովքեր իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում:
Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը: Բարձր գնահատելով Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները և ի հավաստումն Շարժման գաղափարներին ու արժեքներին մեր հավատարմության՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ ստորագրել եմ հրամանագրեր՝ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:
Մենք շնորհակալ ենք Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին և պարտավոր շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում»: