Բայդենի վարչակազմը վերանայել է Թրամփի եւս մեկ որոշում: Միացյալ Նահանգները պաշտոնապես նորից միացել է կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրին:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր բերել Միացյալ Նահանգներն այդ համաձայնագրից 2017-ին՝ պատճառաբանելով, որ այն ծախսատար է: 2015 թվականին մոտ 200 երկիր էր ստորագրել այդ համաձայնագիրը՝ կլիմայի կործանարար փոփոխություններին դիմակայելու համար: Միացյալ Նահանգները միակ երկիրն էր, որ դուրս էր եկել փաստաթղթից: