կարևոր
2359 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 16:25

Արժանապատիվ սպայի հետ փետրվարի 20-ին՝ ժամը 15:00 լինենք Ազատության հրապարակում. Զառա Թաշչյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Աշոտ Թաշչյանի դուստրը՝ Զառա Թաշչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Արժանապատիվ սպայի հետ հետ միասին փետրվարի 20-ին՝ ժամը 15:00 լինենք Ազատության հրապարակում՝ մեր իսկ ազգային անվտանգության համար մղվող պայքարին մասնակից լինելու համար»։

Հիշեցնենք՝ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ԱԱԾ բարձրաստիճան սպան աշխատանքից ազատման դիմում էր ներկայացել։

«Իրավիճակից ելնելով, հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել եմ ինձ համար բարդ և կամայական որոշում և ներկայացրել եմ աշխատանքից ազատման զեկուցագիր»,-ասված էր Աշոտ Թաշչյանի տարածած հայտարարության մեջ։