12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Ա. Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։
Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին, Սիրիայում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում:
2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը:
Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է: