կարևոր
1923 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 14:12

Փոփոխություններ՝ բուհերի ընդունելության կարգում․ առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն

Փոփոխություններ՝ բուհերի ընդունելության կարգում․ առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն

Կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ:

Առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են բուհերի ընդունելության կարգին, անցկացման ժամկետներին եւ հայտագրման եղանակին: Ըստ նախագծի ընդունելության մրցույթը կանցկացվի երկու հիմնական եւ լրացուցիչ փուլերով:

Առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն: Այս փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել երկրորդ թափուր տեղերի մրցույթին առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Այս փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ: