Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կրկին Վաշինգթոնին կոչ է արել վերացնել հակաիրանական պատժամիջոցները:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր հետաքրքրվածության մասին՝ Իրանի հետ բանակցություններում ԵՄ-ի հովանու ներքո եւ մասնակցությամբ միջազգային միջնորդների «վեցյակի», որի մեջ մտնում են Մոսկվան ու Պեկինը:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւին հետեւելու համար ԱՄՆ-ը պետք է առանց որեւէ պայմանների, գործնականում վերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք վերականգնվել եւ սահմանվել են Դոնալդ Թրամփի կողմից: Այդ դեպքում մենք անհապաղ հակառակ ընթացքը կտանք բոլոր ուղղիչ միջոցներին», - գրել է Զարիֆը Twitter-ում:
Նա նաեւ մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը չեղյալ հայտարարել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարությունը՝ նշելով, որ Թեհրանը համաձայն է, որ այն անօրինական է եղել: