30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին:
ԱՀ ՄԻՊ հաղորդման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում: