կարևոր
633 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-19 12:37

Պոպուլիզմը, կեղծիքը դրեք մի կողմ, գումար տվեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հրապարակել է հետևյալ գրառումը.

«Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։

Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։

Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում»: