24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը: