կարևոր
808 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-19 12:17

Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում անհամատեղելի են. Թաթուլ Հակոբյան

Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում անհամատեղելի են. Թաթուլ Հակոբյան

Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Սիրելի ընկերներ և հետևողներ,

Ավարտվեց ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։

Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։

Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն։

Որևէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան և առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։

ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։

Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն»: