Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սերյան Օհանյանը բոլորին կոչ է անում փետրվարի 20-ին՝ ժամը 15․00-ին, գնալ Ազատության հրապարակ: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Բոլորս մեկ բռունցք դարձած՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15․00-ին, դեպի Ազատության հրապարակ։
Կապիտուլյացված իշխանությունը երկիրը տանում է դեպի կործանում։
Պետք է համախմբվենք և տե՛ր լինենք մեր պետությանը, ժողովրդին ու մայր հողին»: