կարևոր
1634 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 10:54

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, նախկինում «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի խորհրդատու Վազգեն Ավետյանը, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը և ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը:

Փետրվարի 18-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժաղովի չորս անդաները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Քննարկելով ներկայացված հայտերը Հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փետրվարի 26-ին ամփոփել մրցույթի արդյունքները:

Համաձայն 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ 

Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ, որոնք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով: Խորհուրդը ներկայումս ղեկավարում է Արա Շիրինյանը, իսկ 4 անդամներն են՝ Ստեփան Զաքարյան, Նարա Շլեպչյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Լեւոն Գալստյան։