կարևոր
1474 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-19 10:05

Փրկարարները ջրից դուրս են բերել Ողջի գետն ընկած քաղաքացուն

Փրկարարները ջրից դուրս են բերել Ողջի գետն ընկած քաղաքացուն

Փետրվարի 19-ին, ժամը 02:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիդ-Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել Է․ Ղ․-ին (ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։