կարևոր
1143 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-19 09:57

Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, այն դեռևս չի հաստատվել, բայց դրական արձագանքներ կան․ «Ժողովուրդ»

Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, այն դեռևս չի հաստատվել, բայց դրական արձագանքներ կան․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմա­նը դեռևս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչև ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաս­տանից: Խմբակցությունում այդքան էլ ոգևորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղե­կավար շատ հարցերին լուծումներ գտնել:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վա­րուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: