կարևոր
1401 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-18 22:10

Հարգարժան ուսուցիչներ, այսօր դեռ շանս կա փրկելու արժանապատվությունը․ փետրվարի 20, ժամը 15։00, ասեք ձեր վճռական խոսքը․ Արմեն Գրիգորյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.

«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին, հատկապես «Հայոց Պատմություն» դասավանդողներին.

1. Հարգարժան ուսուցիչներ, դուք ի՞նչ եք սովորեցնում, սովորեցնելու պատմության դասաժամերին, երբ խոսում եք Արցախի ազատագրման և մասնավորապես Շուշիի ազատագրման մասին։

2. Դուք ի՞նչ եք կարծում, վաղը այս օրերի մասին ի՞նչ են գրելու, ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի հայ ազգը (հատկապես ուսուցիչը), որ վաղը աշակերտը ամոթ չզգա ազգային արժանապատվության անկման համար։

3. Իրավունք ունե՞նք չմասնակցել պետականության դեմ կատարված աղետաբեր գործողությունների կասեցմանը։

4. Անտարբերությունը ընկալելի կլինի՞ ապագա սերունդներին։

5. Կկարողանա՞նք բացատրել թե ինչու՞ կապիտույացիա ստորագրող, հետո այդ ստորագրությունը արդարացնելու փորձ անող իշխանությունը մնաց ևս երեք ամիս։

Հ.Գ. Այսօր դեռ շանս կա փրկելու արժանապատվությունն ու նորոգելու պետական անվտանգային համակարգը։

Փետրվարի 20, ժամը 15։00, ասեք ձեր վճռական խոսքը»։