Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրին։
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը ՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը: