կարևոր
1811 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-18 19:46

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը, փետրվարի 18-ի ժամը 18։30-ի դրությամբ‚ կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Ճանապարհային դեպարտամենտը, վարորդներից հայցելով ներողամտություն, հայտնում է, որ աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։