կարևոր
580 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-18 19:13

Լրագրողական համայնքը իշխանություններին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնող նախագիծն անհեթեթ է համարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լայն քննարկումների ու քննադատության առիթ է դարձել Գլխավոր դախատախազության ու Արդարադատության նախարարության նախաձեռնությունը՝ քրեականացնել իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը, ըստ որի զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Լրատվադաշտում այսպիսի պատժագործիքի կիրառումը խոշոր խնդիրների է հանգեցնելու: Նաեւ այս ամենը տարօրինակ է այն պարագայում, որ այժմ իշխանության ղեկին գտնվող մարդկանց մեջ քիչ չեն նրանք, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ քննադատում էին այն ժամանակ գործող իշխանավորներին, ինչը գուցե հենց զրպարտանքի էր նմանվում: Օրինագիծը խստորեն դատարապարտել եւ միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրել Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները:  

Այս նոր նախաձեռնությանն է անդրադառնում Անահիտ Հովհաննիսյանը: