կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-18 18:55

ԵՄ-ը հատկացնում է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում

ԵՄ-ը հատկացնում է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։