16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը... Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է խոսնակը:
Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է: