կարևոր
1433 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-18 18:12

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը:

Պաշտոնական Կրեմլը տեղեկացնում է, որ երկու կողմերը ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ կապերն էլ ավելի ընդլայնելու իրենց դիրքորոշումը: Առաջնահերթություններից է էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի իրականացումը:

Պուտինն ու Էրդողանն քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի ու այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արձանագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Նկատի են ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների համակարգումը՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:

Երկուսն էլ գոհ են հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական միասնական կենտրոնի աշխատանքների մեկնարկից: