կարևոր
363 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-18 18:00

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Փետրվարի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով: