12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում է առաջադրել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին։
«Քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում», -ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Հրաժարականի պատճառը տարաձայնություններն են իր թիմում` կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը կատարելու հետ: