կարևոր
1192 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-18 16:43

Ավստրալիայում Facebook-ի օգտատերերն այլեւս չեն կարող կարդալ ու կիսվել այդ սոցիալական ցանցում նորություններով

Ավստրալիայում Facebook-ի օգտատերերն այլեւս չեն կարող կարդալ ու կիսվել այդ սոցիալական ցանցում նորություններով

Facebook-ը, այսպես ասած, unfriend է արել Ավստրալիային: Այդ երկրում Facebook-ի օգտատերերն այլեւս չեն կարող կարդալ ու կիսվել այդ սոցիալական ցանցում նորություններով:

Արգելափակումն ուժի մեջ է մտել այսօր:

Պատճառն այն է, որ Ավստրալիայում քննարկման է դրվել մի օրինագիծ, որը սոցիալական ցանցերից պահանջում է վճարել լրատվամիջոցների բովանդակության օգտագործման համար:

Ի պատասխան, Facebook-ը ցույց է տվել, որ կարող է ընդհանրապես հրաժարվել տեղական նորություններից:

Ավստրալիայի կառավարությունը կտրուկ քննադատել է Facebook-ի գործողությունները: Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ չեն վախենա տեխնոլոգիական հսկայից, իսկ ընկերությանը հորդորել՝ կառուցողական մթնոլորտում աշխատել կառավարության հետ:

Արեվմտյան Ավստրալիայի վարչապետ Մարկ Մըքգոունը էլ ասել է, թե Facebook-ն իրեն հյուսիսկորեացի բռնապետի պես է պահում: