կարևոր
1008 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-18 15:31

Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին

Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին

Փետրվարի 18-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։ 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, և տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է նրան։

Չկարողանալով բռնել  վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, և հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։ 

Մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-իմ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։