կարևոր
513 դիտում, 3 ամիս առաջ - 2021-02-17 22:28

Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել:

Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 17-ին: Սակայն մինչ այժմ գերատեսչությունները որեւէ տեղեկություն չեն հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ:

Երեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապի ձեւաչափով առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Մանրամասներին տեղյակ է Մարինե Մելիքսեթյանը: