20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 17-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ