կարևոր
2330 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 20:15

Փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, ես լինելու եմ Ազատության հրապարակում, որպեսզի մենք բոլորս կարողանանք ևս մեկ քայլով մոտենալ մեր նպատակին․ Գևորգ Գրիգորյան

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գեւորգ Գրիրգորյանը, ինչպես այս օրերին շատ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կոչ է անում բոլորին փետրվարի 20-ին ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

«Հարգելի ընկերներ և հետևորդներ,

չե՞ք հոգնել այս անբովանդակ, ապիկար և ստախոս իշխանությունից: Ես հոգնել եմ: Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում, որպեսզի մենք բոլորս կարողանանք ևս մեկ քայլով մոտենալ մեր նպատակին՝ դավաճանների վտարմանը իշխանական բազմոցներից:

Ես գիտեմ, որ շատերս ակնկալում ենք ակտիվ գործողություններ հանրահավաքների ժամանակ, բայց ամեն ինչը ունի իր ժամանակը:

Սպասելու եմ բոլորիդ Ազատության հրապարակում»: