20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը:
Հատկանշական է, որ ըստ հայկական պաշտոնական հաղորդագրության կողմերը քննարկել են նաև ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձին վերաբերող հարցեր, սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում այդ մասին: