կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 14:59

Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցված հնարավոր հանցավոր հանգամանքները քննվում են նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակում. դատախազություն

Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցված հնարավոր հանցավոր հանգամանքները քննվում են նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակում. դատախազություն

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցված բացահայտումների հիման վրա քրեական նոր գործ հարուցելու անհրաժեշտություն դատախազությունում այս պահին չեն տեսնում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Yerkirmedia.am-ի» հետ զրույցում նշել է, որ հարցազրույցում մատնանշված հնարավոր հանցավոր դրսեւորումներն արդեն իսկ քննության առարկա են տարբեր քննչական մարմիններում: Զրահաբաճկոնների եւ այլ պարագաների ձեռքբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն դրսեւորւմները նույնպես քննվում են հարուցված քրեական գործի շրջանակում:

Սպառազինության պլանի փոփոխության հարցը ՀՔԾ-ի վարույթում է, Շուշիի հետ կապված հանգամանքներն էլ ուսումնասիրվում են ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում:

Գոռ Աբրահամյանը «Yerkirmedia.am-ին» նաեւ հորդորել է հարցազրույցում հնարավոր հանցավոր նոր հանգամանքներ նկատելու դեպքում, դրանք ուղարկել դատախազություն, որպեսզի դառնան ուսումասիրության առարկա:

Հիշեցնենք, որ Արմնյուզի եթերում Սերժ Սարգսյանը աղմկահարույց հայտարարություններ է արել՝ պնդելով, որ Շուշին հանձնվել է, որ նոր իշխանությունները փոխել են սպառազինության պլանը եւ որ գնել են մեծ քանակի զրահաբաճկոններ՝ մոտ 600 դոլարով: