կարևոր
2462 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 14:22

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Լոռու, Սյունիքի (բացի Սառնակունք-Զանգեր հատվածից), Տավուշի, Արագածոտնի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։