կարևոր
1309 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 13:52

Հրդեհ` ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ` ավտոմեքենայում. տուժածներ չկան

Փետրվարի 17-ին` ժամը 11։53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 36 տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։05-ին, մարել՝ 12։15-ին։ Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը՝ մասամբ: