կարևոր
839 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-17 13:28

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է, նախատեսված հանդիպումը գերիների հարազատների հետ մեկնարկել է

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է, նախատեսված հանդիպումը գերիների հարազատների հետ մեկնարկել է

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում: Այս պահին Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հսկողություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, լրագրողների մուտքը կառույց արգելված է։ Մարզպետարանի շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել գերիների հարազատները։ 

Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսված հանդիպումն Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ արդեն մեկնարկել է: Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներն անվանական ներս են հրավիրում հարազատներին, հանդիպումը փակ է ընթանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի: