կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 15:12

Վրաստանում նախօրեին կորոնավիրուսի 19 192 թեստավորում է արվել

Վրաստանում  նախօրեին կորոնավիրուսի 19 192 թեստավորում է արվել

Փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266 948 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 192 թեստավորում, որից 12 628-ը հակամարմինների թեստով, 6 564-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 499 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 727 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 390:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.53%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.8%, վերջին 7 օրվանը՝ 2.4%: