Արձագանքելով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ամեն օր մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ մարդիկ կոչ են ուղղում միանալ հանրահավաքին, փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Բան չի փոխվել`ես հայ եմ ու սիրում եմ իմ երկիրը:
Փետրվարի 20-ին, 15:00 ես լինելու եմ Ազատության հրապարակում
Կապիտուլյանտ..».
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան երեք կոնկրետ պատճառ է նշում հանրահավաքին մասնակցելու համար.
«Փետրվարի 20-ին, ժամը 15.00 ես կլինեմ Ազատության հրապարակում։ Դրա համար ունեմ երեք պատճառ՝
1. Կապիտուլյանտը համարում ա, որ չպիտի հեռանա, քանի դեռ փողոցում շատ մարդ չի հավաքվում։ Ուրեմն կհավաքվենք։
2. Կապիտուլյանտը համարում ա, որ ընտրություններ անցկացնելու կարիք չկա։ Ուրեմն պիտի անցկացնենք առանց իրա։
3. Կապիտուլյանտը համարում ա, որ մարսելու ա, անցնի գնա։ Ուրեմն թույլ չենք տալու»։
Լրագրող, ֆոտովավերագիր Իննա Մխիթարյանն արձագանքում է.
«Փետրվարի 20-ին 15:00-ին ես էլ կգնամ Ազատության հրապարակ։ Դե իմ ձեռից դեռ էսքաննա գալիս, գնում եմ թիվ ապահովեմ։ Իմ շատ անհամաձայնությունը չի ընդունվում, ասում են չկա։ Ու ցավոք մարդկությունը, էս տեխնոլոգիայի դարում, դեռ չի ստեղծել իմ անհամաձայնության կոճակը, որ նստած տեղից սեղմեմ։ Ես եմ կոճակը»։
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն իր տեսաուղերձում ասում է.
«Փետրվարի 20-ին՝ ժամը 15-00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ տեր կանգնելու քո երկրին, տեր կանգնելու քո հողին, քո պետականությանը: Հողը մեր ոտքերի տակից տանում են, հողը դավաճանեցին, մեր պետականությունը կործանում են, հայ ազգի ճակատագիրն է: Դո՛ւրս արի, հայ մարդ, դո՛ւրս արի, հայ կին, հայ ազգ, հայ ժողովուրդ, դո՛ւրս արի, տեր կանգնի՛ր քո պայքարին, տեր կանգնի՛ր քո հողին: Փետրվարի 20-ին՝ ժամը 15.00-ին թույլ մի՛ տուր, որ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող իշխանազավթները կարողանան ոչնչացնել քո այսօրվա ներկան ու քո ժառանգների ապագան, տեր կանգնի՛ր քո երկրին, սպասում ենք ձեզ բոլորիդ»:
«Զարթոնք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյան.
«Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, մեր երկիրը վտանգված է, մեզ վրա հարձակվել է արտաքին թշնամին, և մենք ունենք, ցավոք սրտի, նաև ներքին թշնամի, որը հիմնականում մեր անտարբերությունն է: Մեր վերջին 3000 տարվա պատմության ընթացքում այսպես վտանգված չենք չենք եղել, ինչպես էլ թեքում ենք պատմության էջերը մենք ունեցել ենք դավաճանություններ, բայց դրանք եղել են շատ փոքր, հիմա մեր նկատմամբ կիրառվել է համակարգային դավաճանություն: Փետրվարի 20-ին՝ ժամը 15.00-ին, կոչ եմ անում բոլորին լինել Ազատության հրապարակում: Ես այստեղ եմ լինելու, մենք ձեր բոլորի ներկայության կարիքն ունենք , վերջապես ազատվենք հայրենադավ իշխանություններից»: