կարևոր
1626 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 12:07

Դիմում եմ մշակույթի ոլորտի իմ ընկերներին՝ փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինել Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան

Դիմում եմ մշակույթի ոլորտի իմ ընկերներին՝ փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինել Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիր, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը կոչ է անում բոլորին փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինել Ազատության հրապարակում։

«Դիմում եմ մշակույթի ոլորտի իմ այն ընկերներին, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել՝ տասնամյակների ճանապարհ, և այդ ընթացքում հանրահռչակել ենք հայ մշակույթը, ոչ միայն մեր երկրում, այլ նաև դրսում։ Եվ որպեսզի շարունակենք մեր գործունեությունը, կարծում եմ, պետք է ազատվել այս ապազգային իշխանությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր ոչ միայն վտանգված է մեր մշակույթը, այլ նաև մեր ինքնությունը, կրթությունը, գիտությունը, բոլոր ոլորտները։

Եվ դրա համար մենք անպայման պետք է փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին լինենք Ազատության հրապարակում, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք։ Ես լինելու եմ Ազատության հրապարակում, կո՛չ եմ անում և ձեզ՝ լինել այնտեղ»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրում է հանրահավաքի՝ ընդդեմ Նիկիոլ Փաշինյանի իշխանության։ 

Հանրահավաքին մասնակցելու կոչ-ուղերձները շարունակում են հնչեցնել երկրի ապագայով մտահոգված բազմաթիվ մարդիկ. թե քաղաքական գործիչներ, թե լրագրողներ և մտավորականներ, մանկավարժներ և զինվորներ: