կարևոր
1111 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-17 11:46

Քանի կա հնարավորություն՝ խաղաղ և արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա. Էլինար Վարդանյանը դիմում է իմքայլականներին և իշխանությանը

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վադանյանը գրում է.

«Շատ կարևոր է, որ Վարազդատ Կարապետյանն ի վերջո հասկացավ, որ չի կարելի պետությունը սևերի ու սպիտակների բաժանել, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդել ու քայքայել։ Բայց այդ մասին Ձեզ զգուշացնում էին երկու տարի, չէիք տեսնում, կամ չէիք ուզում տեսնել։

Ինչևէ, Վարազդատ Կարպետյանը բացեց դուռը՝ այն բաց թողնելով իր մյուս գործընկերների համար։ Նա օգտվեց խաղաղ, անցնցում հեռանալու հնարավորությունից՝ ընտրելով ազգային և հանրային համերաշխությունը։ Նա դուրս եկավ պարտված իշխանությունից, շարունակելու իր խաղաղ աշխատանքային գործունեությունը։

Վարազդատն ասում է՝ ներողոթյուն եմ խնդրում իմ քայլերի համար։ Իրականում նա ներողություն է խնդրում ԻՄ ՔԱՅԼԻ համար։

Այսօրվա ութսունմիքանիսից բոլորը հատ-հատ ներողություն են խնդրելու, որ ժամանակին չեն սթափվել, որ եղել են հիպնոսի տակ, որ շատ բաներից տեղյակ չեն եղել, որ շրջափակել են դատարանները, որ կատարել են լայվով ստացած հրամանները և այլն։ Ոչ մի կասկած։

Բայց ներելու դուռը միշտ բաց չի լինելու, որովհետև երեկ էր պետք անել թերևս ամենակարևոր քայլը՝ դուրս գալ «Իմ քայլից» ու հնարավորություն ստեղծել նոր, հակաճգնաժամային կառավարության ձևավորման համար։ Վաղը կարող է ուշ լինել։

Արդեն իսկ փակվող դուռը ձեր գործընկեր Վարազդատը բացեց, նման հնարավորություն դեռևս կա իմքայլական պատգամավորների և իշխանության մյուս ներկայացուցիչների համար։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ և արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա»։