04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ փետրվարի 15-ի հրամանով հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը և պատվաստման փուլերը։
Հրամանի համաձայն․
1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:
2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.
1) Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
2) Բուժաշխատողներ,
3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
4) 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:
3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.
1) Դասախոսներ, ուսուցիչներ,
2) Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ,
3) Զինծառայողներ,
4) Արդարադատության ոլորտի աշխատակիցներ,
5) Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,
6) Պետական ծառայողներ: