կարևոր
1365 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-17 11:23

Արցախում նախօրեին կորոնավիրուսի 48 թեստավորում է արվել, նոր դեպք չի գրանցվել

Արցախում նախօրեին կորոնավիրուսի 48 թեստավորում է արվել, նոր դեպք չի գրանցվել

Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում: