կարևոր
1874 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-16 22:42

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված  կարևոր փոփոխության մասին: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի  մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ: