կարևոր
1238 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-16 21:38

Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և Փաշիկյանը հաղթանակով մեկնարկեցին շախմատի առաջնությունում

Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և Փաշիկյանը հաղթանակով մեկնարկեցին շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ առաջնությունում կայացան առաջին տուրի պարտիաները:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնության անդրանիկ տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբուզյան-Պետրոսյան, Սարգսյան-Մ. Պետրոսյան, Մարտիրոսյան-Հարությունյան զույգերը: Հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Երկրորդ տուրում կմրցեն Պետրոսյան Մ.- Անդրիասյան, Փաշիկյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Ղարիբյան, Բաբուջյան-Մարտիրոսյան, Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան զույգերը:

Հայաստանի այս առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի փետրվարի 28-ին: